Պաշտոնապես հայտարարվեց Թուրքիայի նոր վարչապետի անունը: Արդարություն և զարգացում կուսակցության բարձրագույն մարմնի նիստից հետո հայտարարվեց, որ կուսակցության նախագահի թեկնածուն ներկայիս տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմն է, որն զբաղեցնելով կուսակցության ղեկավարի պաշտոնը, կդառնա նաև վարչապետ:

 

Մայիսի 22-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարում ընտրվելուց հետո, նոր վարչապետը կսկսի նոր կառավարության ձևավորումը:

 

Լևոն Հովսեփյան