Քանի այսօր այսօր Բերդձորի (Լաչին) ազատագրման օրն է, հիշենք թերևս այս հրաշալի գործողության հետ կապված ծիծաղաշարժ պատմություններից մեկը, դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ներկայացմամբ)).
Հոֆբուրգ պալատում, որտեղ տեղի էին ունենում ԵԱՀԽ-ի (1995-ից' ԵԱՀԿ) նիստերը, բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական զինուժի կողմից ազատագրմա կապակցությամբ: Թուրքերի ճնշմամբ ընդունված բանաձում ասվում էր. «Երեկ Հայկական զորքերն օկուպացրին Լաչինը»: Թարգմանությունը վեց լեզվով էր, այդ թվում' ֆրանսերեն: Եվ այսպես' ֆրանսերեն թարգմանիչն ասում է.

 


– Hier l'Armée d'Arménie a' occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը): Ասվածը թերևս մնար աննկատ կամ գրավեր միայն ֆրանսերեն իմացողների ուշադրությունը: Սակայն դահլիճում ներկա էր Չինաստանի ներկայացուցիչը' ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով: Նա սկանդալ է սարքում, որը դուրս է գալիս դիվանագիտական նորմերի սահմաններից: Նիստն ընդհատվում է: Հետո' վերսկսվում: Բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքը և դնում ականջակալները:
Թարգմանիչը հայտարարում է.

 


– Excusez-moi, s'il vous plait, ce m'est pas l'Armée d'Arménie, qui a occupée la Chine, c'est l'Armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է, որ օկուպացրել է Չինաստանը):

 

Զոհրապ Եգանյան