Չէի ուզում առավոտով դառը մտքեր մտքել, բայց ոնց նայում եմ, ահագին մարդ կա, որ «վիզ դրած» ուզում է համոզած լինել այլոց, թե մենք... պարտվել ենք: Ես, անկեղծ եմ ասում, բացարձակապես թքած ունեմ, թե նման «գործով» տարված քարոզչական շապոկլյակները ինչ քաղաքական կամ այլ հայացքներ ունեն, ինչ շարժառիթներով են դրդվում (բարեխիղճ մոլորության մեջ ընկածների մասին չէ խոսքս):

 

Ամենից տխրեցնողն այն է, որ ոմանք ակնհայտորեն դա անում են դեմքի ինքնագոհ արտահայտությամբ, այսպես ասած՝ ձեռքի ափերը շփելով...
Ու, եթե իրենց հարցնես, էնպես կխոսեն, կկարծես՝ սուրբ են, առնվազն՝ սրբադասվելուց մի կես խազ պակաս: Ու «մոմ են»՝ արժեքների ու սրբությունների թեմայով խրատներ կարդալու համար... Դե, եթե էդքան արժեքապահ եք կամ չգիտեմ՝ սրբականոն, ապա շատ բան չասեմ, բայց գոնե Տղերքից ամաչեք՝ զոհվածներից ու դիրքերում հենց էս պահին կանգնածներից:

 

Արմեն Հակոբյան