Մի փոքր ուսումնասիրեցի ադրբեջանական սոցցանցերում տիրող իրավիճակը, կարդացի նաև նրանց լրատվական կայքերի ներքևում արած մեկնաբանությունները և այլևս կարող եմ ասել, որ Ալիևի դիրքերը երերացին: Թվացյալ հաղթանակը ժողովրդի աչքում ի չիք է դառնում:

 


Երեկ Վիենայում տեղի ունեցած հանդիպումների ու համաձայնությունների արդյունքով Ադրբեջանը ֆիասկո է ապրել: Նախ վերահաստատվեց 1994 թվականի հրադադարի ռեժիմը, որի դեմ տևական ժամանակ է ադրբեջանական կողմը պայքար էր մղում, մոնիտորինգի մեխանիզմ կներդրվի, որն անձամբ Ալիևի սրտով չէր: Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսակցություն, դա նշանակում է, որ Ստատուս Քվոն պահպանվում է, իսկ դա Ադրբեջանի համար ամենանյարդայինացնողն է:

 


Ադրբեջանը պարտվեց նաև դիվանագիտական դաշտում: Ալիևի Բլից Կրիգը չստացվեց, աշխարհի լռությունը կոտրվեց:Միջազգային քաղաքականության մեջ չկան հավասար կողմեր, կան անձնական շահեր: Ինչ-որ պահի բոլորի շահերն համընկել էին ընդդեմ Հաաստանի, բայց թե՛ ռազմի դաշտում թե՛ դիվանագիտության դաշտում ճիշտ վարված պայքարի արդյունքում ունենք հաղթանակ:

 


Էդգար Խաչատրյան