Հին փոստային բացիկ՝ Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքը... Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցի վրա գտնվող և ներկայումս կանգուն սև տուֆից այս շենքը կառուցվել է 1905 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով և ի սկզբանե նախատեսված է եղել որպես Երևանի ուսուցչական սեմինարիայի մասնաշենք: Սեմինարիան գործել է մինչև 1915-ը, որից հետո տեղափոխվել է այլ տեղ, իսկ այս շենքում տեղակայվել է կայազոր:

 

1919-ից այստեղ է գործել ամերիկյան որբանոցներից մեկը: Որբանոցի Ալեքսանդրապոլ (Գյումրի) տեղափոխվելուց հետո, 1920-ի սեպտեմբերին, այստեղ է արդեն տեղակայվում նորանկախ Հայաստանի պետական համալսարանը, որը մինչ այդ բացվել և գործում էր նույն Ալեքսանդրապոլում: Ներկայացվող փոստային բացիկը տպագրվել է 1910-ին:

 

 

Ռուբեն Շուխյան