Անիի Մայր Տաճարի պատը զարդարող այս թռչնաքանդակը 1000 տարեկան է, արվեստի զարմանալի գործ' փայլուն կատարմամբ ու հետաքրքիր ոճավորմամբ։ Դժվար է անգամ ասել, թե ինչ թռչուն է, համենայն դեպս որս չունի ճանկերում և անգամ թվում է թե քանդակողն ու ճարտարապետն ինչ-որ գեղագիտական խնդիր են լուծել, թռչունին մի փոքր թեք տեղադրելով (ի տարբերություն ուղղաձիգ բազում թռչնաքանդակների)։

 

Ինչևէ։ Բայց առաջին արվեստային տպավորությունը շուտով խամրում է քանդակի աջ կողմում երևացող կլոր փոսորակների պատճառով, որոնք այլ բան չեն, քան հրազենի գնդակների տեղեր։ Այո, «բերանն արնոտ մարդակերը էն անբան» որոշել է «որս անել» պատի վրա ու այնքան է կրակել, մինչև կոտրել է թռչնաքանդակի գլուխը...։ Միով բանիվ, այս պատկերը կարող է կոչվել' «Քաղաքակրթություն և բարբարոսություն»։ Կարծում եմ հեղինակները հայտնի են։

 

Կարեն Մաթևոսյան