Վերջերս կառավարությունը հայտարարեց պետական կառավարման համակարգն արդյունավետ դարձնելու մասին։ Դե բնականաբար, մեծ հանդիսավորությամբ արված պետական համակարգում բարեփոխումների մասին այս հայտարարությունից հետո ժողովուրդը, որի ականջները նման ոճի ելույթներ լսել են շատ, բայց որի աչքերը չեն տեսել դրանց առարկայական դրսևորումները, այժմ ակնկալում է տեսնել, թե ինչպես են աշխատելու խոստացված բարեփոխումների իրագործման մեխանիզմները։ Եվ եթե կառավարությունն անկեղծ էր, և սա հերթական աչքակապությունը չէր, ուրեմն պետք է ժամ առաջ գործնական տիրույթ տեղափոխի իր մտադրությունները։

 


Խոսվեց պետական ապարատի կրճատման մասին և պետական մի շարք հաստիքների վերացման մասին։ Կարծում եմ սա հենց այն ելակետն է, որտեղից պետք սկսել բարեփոխել համակարգը։
Նախ մեզ նման սակավ բյուջետային միջոցներ և դեմոգրաֆիկական բացասական տեմպեր ունեցող պետությունների համար նման կարգի գերուռճացված պետական ապարտը ճոխություն է, անմտություն է։ Այս օրերին պետական ապարատի կրճատման անհրաժեշտության վերաբերյալ հնչող հիմնական հակափաստարկն այն է, թե պետական մի շարք հաստիքների փակմամբ, կավելա գործազուրկների թիվը։
Իհարկե սոցցանցերում տարածված այս մտավախությունը բնական է, սակայն արդարացված չէ։
Նախ՝ բանն այն է, որ մենք բոլորս գիտենք, թե հատկապես պետական միջին և միջինից բարձր օղակներում ինչպես են աշխատանքի տեղավորվում՝ ԽԾԲ հայտնի սկզբունքի համաձայն, մենք գիտենք, որ այսօր պետական տարբեր գերատեսչություններում գոյություն ունեն նույնիսկ տասնյակ հաստիքներ, որոնք բացվել են պարզապես այդ նույն խնամի-ծանոթ-բարեկամներին իրենց «օֆիսում» տեղավորելու համար, այլ ոչ թե համակարգի աշխատանքային առաջնահերթություններից և աշխատանքի արդյունավետ կազմակերպման ահրաժեշտությունից ելնելով։
Երկրորդ պետական աշխատանքի բազմաթիվ հաստիքների վարձատրությունը այստեղ տեղավորցածներին դրդում է մտել կոռուպցիոն գործարքների մեջ, քանի որ մարդկանց դժվար է լավագույն դեպքում 100 000-ով «տուն պահել», կա նաև երկրորդ տարբերակը՝ պետական աշխատանքը գրավիչ է ստվերային ճանապարհներով կողմնակի եկամուտ ապահովել ցանկացողների համար, ովքեր լավ գիտեն, որ պետական համակարգը պարարտ հող է ստեղծում նման գործունեության համար։

 


Երրորդ՝ Հայաստանում պետական աշխատանքը մեծամասամբ, (եթե չունես ԽԾԲ, կամ եթե ազնիվ ես և չես ուզում մտնել կոտուպցիոն գործարնքների մեջ ) չմոտիվացնող, դեգրադացնող և մասնագիտական և հաստիքային աճ չապահովող աշխատանք է։ Գաղտքնի չէ, որ մեր պետական հիմարկներում նախընտրում են մեկ սովորական աշխատանքային գործառույթի իրականացման համար պահել մի քանի միջակ աշխատողներ և տալ նրանց ցածր աշխատավարձ, այն ինչ կարելի էր ունենալ մեկ որակյալ և մոտիվացված աշխատող և վարձատրել նրան ըստ արժանվույն։ Իսկ եթե պետական աշխատողը միջակ է, ինչու պետք է անհանգստանալ նրա կրճատումով, եթե մեր հարկատուներիս հաշվին նա մ առանձնապեսչի անու ոչինչ։

 


Այսպիոսվ պետական մի շարք հաստիքների կրճատումը ոչ միայն պետական ապարատի արդյունավետ աշխատանքի կազմակերպման, այլ նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ահռելի առաջընթաց կարող է գրանցել։ Սրան զուգահեռ՝ հասկանլի է նաև, որ այս գործընթացը տևական է և խնդիրն աստիճանական լուծում է պահանջում, սակայն սա չի խանգարում արդեն այս պահից սկսել հեռացնել կամ վերապրոֆիլավորել պետական մի շարք հաստիքներ։

 

Կարեն Համբարձումյան