Հայկական թեյը Պոլսում' 1880 թվականին... Հետաքրքիր տեղեկություն' հայ արտադրողի կողմից արտադրված թեյի առաջին պաշտոնական ապրանքանիշի վերաբերյալ: 19-րդ դարավերջի այս հազվագյուտ նմուշները' թեյի համար նախատեսված և գեղեցիկ ձևավորմամբ թիթեղյա տուփեր են: Տուփերի վրա գրված է. «Վաճառատուն թեյի, Կ. Յավրույան և Հ. Իսագուլյան, Կոնստանդնուպոլիս»՝ հայերեն, ֆրանսերեն, հունարեն, ռուսերեն լեզուներով:

 

«Յավրույան-Իսագուլյան» թեյի բրենդը' ընկերության ապրանքանիշի պաշտոնական անվանումը հաստատագրվել է Օսմանյան կայրության հատուկ հավաստագիր-վկայագրով դեռևս 1880 թվականին Պոլսում և փաստորեն կարող է առաջին հայկական թեյը համարվել: Լուսանկարները արվել են 2014-ին' Ստամբուլի թանգարանային ցուցադրության ընթացքում:

 

 

 

Ռուբեն Շուխյան