ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ: 
Էն Ղարաբաղ գնացող 100 ամյակն առանց ռեժիմից, քանի հոգի էս ընթացքում գնացին Ղարաբաղ? 
Քանի հոգի ծխախոտ, հագուստ կամ խտացրած կաթ ուղարկեցին Ղարաբաղ:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԻՆ: 
Ես բացարձակ դեմ եմ Ժիրայրին դավաճանի պիտակ կպցնելուն: Դավաճաններն ի ծնե են լինում: Ժիրայրը ապացուցել է իր էդպիսին չլինելը: 
Բայց. Ժիրայրի կողքին ժամանակին ամենապինդ կանգնած մարդիկ էսօր նրա կողքին չեն: Ուր են Ազատագրված Տարածքների Պաշտպանություն հասարակական նախաձեռնության համախոհները? Էդ թվում ես ու մի քանի ընկերներս: 
Դաշնակցության մարտիկների մեծ մասը: 
Գիտեմ ուր են, բայց Ժիրոյի կողքին չեն: Ինչի? 

 


Ժիրոն վատն ա? 
Երբ որևէ գիտնականի ակադեմիայի թղթակից անդամի կոչում են տալիս նա ձգտում ա ակադեմիկոսի կոչման: Երբ մեկը վաստակավոր արտիստ ա դառնում, ժողովրդականն էլ չէր խանգարի: Մշտական պահանջ կա գնահատված լինելու, ինչը Ժիրոյի դեպքում չեղավ: Ոչ կուսակցության մեջ, ոչ զինված ուժերում, ոչ էլ որպես առաջնորդ:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐՋՈՒՄ: 
Հիմա ով ա դրա մեղավորը, չգիտեմ: Բայց Ժիրոյի պես մարդը չպետք է հասներ էն վիճակի, որ լիներ էն, ինչ եղավ, որ ասեր էն, ինչ ասեց: Անընդհատ ստեղծեր ոչինչ չծնող ու միայն իր դեմ աշխատող սուր իրավիճակներ: Ժիրոն եթե մեռներ պատերազմում, հիմա Հայաստանի Ազգային կամ Արցախի հերոս կլիներ: Ես ուրախ եմ, որ Ժիրոն կա, բայց չէի ուզի ԼՏՊ ի, Չուքասզյանի, Խզմալյանի, Եղիա Ներսեսյանի կողքին կանգնած Ժիրո, կամ Ժիրոյի կողքին կանգնած վերըթվարկյալներ տեսնել: 
Բայց որ նա մի քանի կարգ բարձր ա բանակը լափող, բուֆերային գոտի սահմանող ու հանձնող, պետության միջոցներն օֆշորում պահողներից, կասկածից վեր ա:

 

 

 

 

 


Աղասի Միքայելյան