Լսել եմ Ժիրայր Սեֆիլյանին եք դավաճան հանում
Լավ չեմ հասկանում երբ խոսքը գնում է ձեր ասֆալտի գեներալների ու ֆիդայինների մասին աջ ու ձախ տարածում եք, որ մի կպեք, ժամանակին մեր համար կռվել են, բա հիմա հարց եմ տալիս, Ժիրայրի արածի քանի՞ տոկոսն են դրանք արել:
Չեմ հասկանում եթե մարդը քննադատում է, ուրեմն պետքա մարդուն դավաճա՞ն հանեք, անգամ եթե սխալ բան է ասում, ոչ ոք ձեզ էդ իրավունքը չի տալիս հերոս մարդուն նման որակում տաք:
Թե թափ ունեք երկիրը թալանողներին դավաճան ասեք, էս մարդը իրա ողջ կյանքում պայքարել է Հայաստանի ու Արցախի համար, և մարտի դաշտում, և պայքարի հրապարակներում...
Հեչ պարտադիր չի, որ համաձայն լինեք իրա պայքարի հետ, բայց երբ դուք բարուրի մեջ էիք, կամ փոքր երեխա, ձեր երկնքի խաղաղությունն էր ապահովում...
Խոհեմություն եմ ցանկանում բոլորիդ
Դավիթ Սանասարյան