Իհարկե, կյանքը շարունակվում է...
Եվ ցանկացած կորուստից հետո սրանք այն բառերն են, որ ասում ես' ապրելուդ իմաստը ինչ-որ տեղ արդարացնելու համար...

 


Ու միայն դու ես իրականում զգում ցավն իր ողջ կործանարար 《հմայքով》' փորձելով նկարած ժպիտիդ շղարշի ներքո թաղել այն հոգուդ հեռավոր անկյունում...
Որպեսզի Իմաստը մահանա, ամենևին էլ անհրաժեշտ չի ֆիզիկական կորստի առկայությունը:
Որպեսզի ուժ գտնես կրկին շնչելու, պետք է վերակենդանացնես հոգիդ, որովհետև սիրտդ ինչքան էլ բաբախի, աչքերիդ մեջ կյանք կհայտնվի միայն այն դեպքում, երբ հոգիդ կրկին փորձի հավատալ...

 

Գարիկ Պետրոսյան