Ես պատրաստ եմ զիջումների գնալ Ադրբեջանի Հանրապետության հետ՝ հանուն վերջնական կայուն խաղաղության հաստատման ու իրենց կողմից Հայոց Պետականությունների ճանաչման դիմաց:
1. Դեմ չեմ, որ Ադրբեջանի քաղաքացիական ինքնաթիռները Հայոց Պետականության երկնքով թռչեն:
2. Դեմ չեմ, որ մեր սահմանապահական ու մաքսային անցակետերով մեր երկրի տարածքով անցնեն այլ երկիր:
3. Չեմ առարկում, որ նավթի ու գազի խողովակաշարները մեր երկրի տարածքով անցնեն՝ համապատասխան վարձ մուծելով մեզ: Գինը՝ կսակարկենք:
4. Չեմ առարկում, որ համապատասխան պայմանագրի հիման վրա՝ մեր երկրից դուրս հոսող գետերի ավելորդ ջրերը ջրատարներով տրամադրենք իրենց՝ համապատասխան վարձի դիմաց:
Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, հողերին ... ասեմ.
- ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊՐԱՆՔ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ, ԱՅՆ ՍԱԿԱՐԿԵԼԻ ՉԷ՛:
Արթուր Եղիազարյան