Հուզական ու լարված ժամանակներ ենք ապրում, և մարդիկ տարբեր կերպ են արձագանքում դեպքերին, իրադարձություններին, մարդկանց արարքներին... Մեկն իսկույն արցունք է թափում, մյուսը քաշվում է ինքն իր մեջ, ոմանք դյուրագրգիռ են դարձել, ոմանք' զայրացկոտ... Շատերն էլ սկսել են բացեիբաց հայհոյել: Հայհոյելը սովորական է դարձել ամենուրեք, այս տարածքում ևս: Հայհոյում են, որպես կանոն, տղամարդիկ' տարիքն առած և դեղնակտուց (սրանց թվում է' քաջերի շարքն են անցնում Смайлик «smile» ), կրթված և ոչ... Հայհոյում են ոչ միայն վիրավորելու, դժգոհություն կամ սպառնալիք արտահայտելու կամ «սիրտ հովացնելու» համար, այլև նույնիսկ հաղթանակի բերկրանքը դրսևորելու... Չեղավ, հաստատ չեղավ:
Չմոռանանք, որ մասնավորապես ադրբեջանցիներին ուղղված հայերեն հայհոյանքներն ավելի շուտ (և ավելի շատ) կարդում են մեր մայրերը, քույրերը, դուստրերը... Նույնն էլ քաղաքական հակառակորդների պարագայում է. սրա «սպառողը» Смайлик «smile» հաստատ մենք ենք...
Այնպես որ եկեք գոնե այստեղ հայերեն գրով այդպես «չհերոսանանք»
Հանուն հայուհիների, հանուն մեր ազգի բարոյական նկարագրի, հանուն հայերենի և ... մեր նյարդերի:
Իսկական հերոսության այնքա՜ն տեղ կա (մեր զինվորների ցա'վը տանեմ):
Հ.Գ. 1. Մեր մշակութային ավանդույթը և բարոյականությունը հայհոյանքի նկատմամբ հստակ վերաբերմունք ունեն. հայհոյախոսությունը մեզանում երբեք չի խրախուսվել, մեղք է...
2. Հայերենը ճոխ լեզու է, հայհոյանքի դիմաց այնքա՜ն ոչ հայհոյական համարժեք կարող է դնել: Ուղղակի կամք և զսպվածություն է պետք:
Դավիթ Գյուրջինյան