Երբ լուրեր սկսեցին պտտվել (իհարկե՝ թվաքանակը չհիմնավորված), որ Ադրբեջանի կողմից հանդես են գալու մերձավորարևելյան «Իսլամական պետության» շուրջ 12000 գրոհայիններ՝ հայ մարտիկների՝ զինվորականության ու կամավորականների մոտ միայն մի հարց առաջացավ.՝ «Որտե՞ղ ենք այսքանին թաղելու»: Իսկ երբ համացանցով սկսեց սփռվել պատերազմի աԴրբեջանական վետերանների հոխորտացող տեսանյութը՝ հայերն իրար նայեցին, մի պահ լռեցին ու ... ողջ ուժով սկսեցին ծիծաղել, չէ՝ բառիս «կայֆավատ» իմաստով՝ ղժժալ դրանց վրա ու մեկը մյուսից ավելի սրամիտ հումորներ անել:

 

Այս թուրքմենական ծագումով ադրբեջանական թուրքերը չհասկացան, որ ապրիլյան վերսկսած ռազմական գործողություններով մեղվի փեթակը բզբզացին, քնած արջի որջը մտան, արծվի անձեռմխելի բնին կպան ...
Սրանք չեն հասկանում, որ մենք Արարչական օրից եղել ենք ու ԼԻՆԵԼՈՒ ենք: Քանի արթուն ու զգոն ենք, գիտակցությամբ ու ենթագիտակցությամբ զգում ենք վրահաս վտանգը, քանի ազգովի համախմբվում ենք ու միասնական ենք՝ անկախ քաղաքական ու սոցիալական առկա պայմաններից, որքան զինվում ենք Վճռական Մենակի հոգեբանությամբ, երբ առաջնորդվում ենք «հայի վերջին խելքով»՝ մենք անպարտելի ենք դառնում:
Մեր այս չարաբաստիկ արևելյան ու արևմտյան ակամա հարևաններին միայն մի պատմություն եմ ուզում պատմել.

 


- Երբ Համաշխարհային Ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատի գագաթին՝ Նոյը սպասեց, որ ջրերը հետ քաշվեն, ու երբ երևաց Արարատյան դաշտը՝ բացեց տապանն ու բոլոր կենդանիների հետ իջավ ներքև: Հայերն իսկույն հավաքվեցին նրանց շուրջ՝ մեկը մյուսին ձայն տալով.՝ «Տղե՜րք, կրկես (цирк) է եկել»:

Հ.Գ. Այնպես որ՝ հետևություն արեք, քոչվոր սեխագլուխներ:

Հ.Հ.Գ. Նկարում՝ Հայոց Պետության խորհրդանիշ դրոշը՝ Հայոց Պետականության այս պահի ամենաարևելյան սահմանին:

 

Արթուր Եղիազարյան