ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դհաբիում բացվել է հայկական եկեղեցի։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Էմիրությունների Մշակույթի և Գիտության նախարար շեյխ Նահյան բին Մուբարակ ալ Նահյանը, այդ երկրում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Լիբանանի դեսպան Հասան Յուսեֆ Սադը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

 

Շեյխ Նահյանը ընդգծել է, որ ԱՄԷ-ն հարգում և ընդունում է տարբեր հավատքների մարդկանց կողք կողքի ապրելու իրավունքը։

 

Արամ Առաջինը բարձր է գնահատել ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆայի՝ տարբեր կրոնների միջև հանդուրժողականություն ձևավորելու ջանքերը։

 

Գրիշա Աղաջանյան