Արդեն քանի օր է մի տեսանյութ է պտտվում համացանցում , որ իբր ադրբեջանցի վետերանները մեզ խորհուրդ են տալիս լքել Արցախը, թե չէ նրանք պատրաստ են ոտքի կանգնել: Ու այս գեղեցիկ նոտայի վրա ամեն ինչ ավարտվում է: Ես ճիշտն ասած ողջունում եմ այն փաստը , որ այդ վետերանները Արցախյան մարտերի ժամանակ կարողացել են այնպես փախնել , որ չեն կորցրել սեփական ոտքերը ու կարողանում են դրանց վրա կանգնել ու պատերազմից մնացած միակ լավ բանը նրանց համար դա է մնացել: Բայց մի հարցա ինձ տանջում՝ ոտքի եք կանգնում , որ ի՞նչ անեք: Ի՞նչ պետք է սովորացնեք դուք ձեր 18-20 տարեկան զինվորներին:

 

Իսկ, եթե նրանք հարցնեն ձեր պարտության մասին , ի՞նչ եք պատասխանելու, էլի՞ հին երգը, թե բա ՝ ռուսներն են հաղթել , ոչ թե հայերը: Հիմա դիրքերում կանգնած ձեր զինվորը տեսնում է, թե ռուսները ում են ավելի շատ օգնում: Այդ հեքիաթի վրա արդեն փոշի է նստել, այդ անիմաստ նախադասությունով էլ չեք կարող ձեր վախկոտությունը թաքցնել, քանի որ հիմա ձեր զինվորները ամեն ինչ գիտեն : Ոտքի կանգնելով դուք գետինն եք մտնելու: Ավելի լավա շարունակեք մնալ նստած ու կզած ձեր Ալիև սուլթանի ոտքերի տակ:

 


Հիշեք, այդ նուն ОМОН-ի զորքերը , որոնց հովանավորության տակ նկարել եք այդ տեսանյութը , մի քանի օր առաջ դաժան ծեծի են ենթարկել ձեր վետերան ընկերոջը: Ծեծի են ենթարկել ձեր տեսանյութից մի քանի օր հետո: Դե ոտքի կանգնե՛ք, եթե կարող եք:
Իսկական վետերանները տեսանյութերով չեն սպառնում , նրանք ուղղակի ոտքի են կանգնում ու գնում են դիրքեր :

 

 

Աշոտ Ասատրյան