Թրամփի՝ հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու դառնալու հանգամանքը պարալիզացրել ու խորը ճգնաժամի մեջ է գցել կուսակցությանը։

 


Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ երկու կենդանի մնացած նախկին նախագահներ հայր և որդի Բուշերը, ինչպես նաև վերջին երկու նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուներ Ջոն Մքքեյնն ու Միթ Ռոմնին հայտարարել են, որ չեն մասնակցելու Քլիվլենդում կայանալիք հանրապետականների համագումարին, որը պետք է Թրամփին հռչակի կուսակցությունից նախագահի թեկնածու։

 


Իսկ այս պահին ամենաբարձր հանրապետական պաշտոնյաներ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը և Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը հայտարարել են, թե պատրաստ չեն պաշտպանել Թրամփի թեկնածությունը, քանի որ նրա շատ գաղափարհներ իրենց համար անհասկանալի են ու իրենց կարծիքով կուսակցության գաղափարհախոսությունից չեն բխում։

 

Նաիրի Բադալյան