«Քանի որ այս հարցազրույցից հետո շատ հարցեր են առաջացել, և կան դեռ հարցեր, որոնք չնայած բազմակի անգամ քննարկվելուն, դեռ շարունակում են մնալ արդիական, մի քանի բառով նշենք նաև դրանց մասին:
Երբ այստեղ նշում ենք որոշ զենքերի ու, հատկապես, կառավարման համակարգերի մասին, որոնք հնանում են 5-10 տարում, դա չի նշանակում ողջ զինանոցն է այդպիսին: Հրետանային միջոցներ կան, որ կիրառվում են արդեն 50 տարի և դեռ այդքան էլ կկիրառվեն, և դրան հակառակ, գիշերային տեսադիտման սարքեր կան, որոնք 3 տարի հետո հնանում են:
Հարգելինե'րս, ղեկավարվող հրթիռներ ստեղծելը, որքան էլ որ ցանկալի է, այնքան հեշտ ստեղծվող միջոց չէ և հետո, ի՞նչ է նշանակում ղեկավարվող հրթիռ, դրանք չափազանց բազմազան են:
Մեր ինժեներները արդեն ստեղծել են որոշ ղեկավարվող հրթիռներ ու դեռ կարող են այլ հրթիռներ էլ ստեղծել: Շատերի նշած ամերիկյան “BGM-109 Tomahawk” հրթիռը ոչ մեկ մեզ չի վաճառի. կան միլիոն պատճառներ, այդքանը այստեղ նշել չեմ կարող: Իսկ այս հրթիռին մրցակից ստեղծելու գրեթե բոլոր փորձերը տապալվել են աշխարհի ամենաառաջատար ռազմաարդյունաբերական կենտրոնների կողմից:
Բացառություն է ռուսական “3М-14 Калибр”-ը, որը հաջոցվեց ստեղծել 30 տարվա աշխատանքից հետո միայն: Ես գիտեմ, որ հատկապես հիմա բոլորը ռազմական ստրատեգներն են, սակայն երբեմն աբսուրդն էլ սահման պիտի ունենա»:
Արծրուն Հովհաննիսյան