Իվետա Մուկուչյանի տեսահոլովակը, ներկայանալիք բեմ. արտաքինը նոր ոճ է: Իվետայի ոճը միշտ էլ ազատ է եղել: Ամեն երգչուհի իր ոճն ունի: Մենք կզարմանայինք, եթե նույնպիսի ոճով հանդես գային, օրինակ, Ինգա և Անուշ Արշակյան քույրերը: Ներկա ժամանակներում, հատկապես և մեր համար վճռորոշ շրջանում, հայ երիտասարդ աղջկա վառ, սեքսուալ ու կենդանի ոճը կարող է բացել Եվրոպայի սրտերը, մեր հանդեպ ավելի լավ, դրական տրամադրել: Հետաքրքրություն առաջ բերել: Նման զգեստը միտում է հուզական առատության ու էքսպրեսիայի: Ինտեգրող բնույթ կրում: Էստրադայում կարևոր է շոշափելիության առարկայական աստիճանը:

 

Միևնույն ժամանակ երգչուհին, ով ունի նման վառ բեմական կերպար, ով միևնույն ժամանակ իրենցն է ու իրենցը չէ, ու երգում է իրենց աչքի առաջ, միշտ էլ գերող է: Ու այդ կուռք կերպարը, որ ամեն անգամ կորզում է հայացքներ ու տանում իր հետ, համընդհանուր օվացիայի է արժանանում: Իսկ երբ նա տաղանդավոր է հիացմունքը տասնապատկվում է, հաղորդվում հուզական խորություն: Տաղանդ գումարած անհասանելի սեքս կուռքի կերպարը ավելի ընկալելի է դարձնում երգչուհուն: Ի վերջո, պետք չէ շատ հետ ընկել համաշխարհային տենդենցներից:

 

Ու երբեմն, ներկայանալ, նման, թեկուզև վիճելի կամ տարակարծությունների տեղիք տվող արտաքինով: Ինչ էլ ասեն պահպանողականները, էստրադան թելադրում է իր ոճը ու անշեղորեն գնում իր ուղղով: Ու հետո, ո՞վ է ասել որ հայկականության հետ կապ ունի ամեն հին ու արդեն, իրոք, ժամանակավրեպ կաղապար: Ովքեր են այդ մարդիկ ու ինչո՞ւ մեր ազգը պատկերացնում են, որպես միջինասյական ղզլբաշների մի միավորում: Ամենայն վստահությամբ՝ մենք այդ ազգը չենք:

 

 

 

Արտյոմ Ավագյան