Առաջին անգամ կնվազի էլէներգիայի սակագինը
Վերջին մեկ տարում զգալիորեն բարելավվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը։ Ինչպես գիտենք, նախորդ տարի աճ արձանագրվեց
ատոմակայանի և հիդրոէներգետիկայի ոլորտում արտադրված էլեկտրաէներգիայի առումով։
Գազի գնի վերջին էժանացումը, ինչպես նաև ՀԷՑ-ում կուտակված պարտքերի մարումը հնարավորություն է տալիս նվազեցնելու նաև էլեկտրաէներգիայի սակագինը:
Ստեղծված իրավիճակը չի կարող դրական ազդեցություն չունենալ ջերմային կայաններում արտադրվող հոսանքի ինքնարժեքի վրա։ Կարելի է սպասել, որ արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը ջէկ-երում կնազվի:
Ինչպես հայտնի է, երկար տարիներ էներգակիրի նվազեցուն չի եղել: Սա իհարկե աննախադեպ է, ինչը միանշանակ դրական ազդեցություն կունենա նաև հայկական արտադրության և ներդրումային դաշտի վրա:
Տիգրանուհի Դավթյան