«Մեծարգո տիկին Հերմինեն» հասկանում է քաղաքականությունից այնքան, որքան ես, ասենք, քվանտային մեխանիկայից. մի թեթև: Եվ եթե ինձ համար նորմալ է այդ ոլորտից այդքան հասկանալը՝ կրթությամբ ես բանասեր եմ ու երբեք ֆիզիկայի ոլորտով չեմ զբաղվել, ապա նույնը չեմ կարող ասել տկն Հերմինեի առումով: Եվ այդ պատճառով էլ հողերը հանձնելու վերաբերյալ հասարակական կարծիքի զոնդաժը հանձնարարվել է նրան՝ եթե քարկոծեն էլ՝ մի մեծ կորուստ չի լինի:

 

Գիտակցելով այդ ամենը՝ ես մի քանի օր շարունակ իմ գրառումներով փորձում եմ տեղ հասցնել պարզ մի ճշմարտություն՝ հող հանձնելը չի ավարտվի «գրավյալ տարածքներով» և ոչ նույնիսկ բուն Լեռնային Ղարաբաղով: Եվ ըստ այդմ՝ կա՛մ պետք է դիմանալ արտաքին ճնշմանը և կա՛մ տեղը զիջել մեկ ուրիշին, ինչը որոշակիորեն կթեթևացնի ճնշումը, իսկ վերջինիս անձնական ու քաղաքական կամքով պայմանավորված՝ կվերացնի այն ընդհանրապես:

 

Վախթանգ Սիրադեղյան