Արցախյան ազատամարտ: Բանակցություններ: Լարված իրավիճակ 20 և ավել տարիների ընթացքում: Հրադադարի անվան տակ լիքը զոհեր: Ապրիլի 2-ի լուսաբաց: Այս հողը կնքվեց հայ զինվորի անունով: Այսուհետ ոչ մի բանակցություն , ոչ մի խոստում ու հանդուրժում :

 

Սա զինվորի հողն է: Այս հողի համար կռվել են շարքային զինվորները, կռվել են լեյտենանտները, մաորները , փոխգնդապետները, գնդապետները ու գեներալները: Այս հողը ժամկետային ու պահեստազորի զինվորներին է: Արցախի հարցը պետք է քննարկվի բացառապես զինվորի հետ , ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ամբիոններից կանգնած հայտարարություններ անի , հող հանձնի կամ էլ չգիտեմ ինչեր խոսա: Այս հողի համար արյուն է թափվել ու այդ արյունը այս հողի տերն է:


Այս հողը չի վաճառվում ու չի փոխանակվում, առավել ևս չի զիջվում:

 

Աշոտ Ասատրյան