Արտաքին թշնամու դեմ պայքարին զուգահեռ ամենևին չպիտի մոռանանք ներքին թշնամուն: Որքան շուտ կարողանանք ազատվել' արագ հաղթելու ենք նաև պատերազմում: Նողկալի է լսել ,,ժամանակը չի,, կարգի խրատներ:

 


Իսկ դրա համար պիտի արագացվի հանրային վստահություն ունեցող մարդկանց համախմբման և համաժողովրդական փրկության մի ընդլայնված ճակատ, կամ կառույց ստեղծելուց հետո ժողովրդի մոբիլիզացիան: Հավատացեք' ժողովուրդը ոտքի կկանգնի, երբ հարթակում տեսնի համընդհանուր հարգված, վստահելի անձանց' քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավաբաններ, ակտիվիստներ, դերասաններ, լրագրողներ և այլն: Ընդ որում, նախկինում եղած անձնական ոչ մի կարգի ամբիցիա կառույցում ընդգրկված այս, կամ այն անձի նկատմամբ ժողովրդի կողմից անթույլատրելի է, քանի որ դա միանշանակորեն կվնասի մոբիլիզացիային:

 

Նրանց հասցեին ոչ մի կարգի քննադատություն չի ընդունվելու: Վստահելու ենք անվերապահորեն:
Սկիզբը արդեն դրված է Նոր Հայաստանի կողմից, մնում է պրոցեսը արագացվի:

 

Հակոբ Հակոբյան