Անընդհատ ուզում էի հետաձգել այս գրառումը, հույս ունենալով, որ գրելու պատճառը կվերանա, բայց..
Արցախ գումար, սնունդ, սպալնիկ, պալատկա կամ այլ պարագա ուղարկելիս, այնպես կազմակերպեք, որ օգնությունը ուղղակիորեն հասնի հասցեատիրոջը, այսինքն եթե փախստականերին եք ուղարկում, թող ձեր կամ ձեր վստահված մարդու աչքի առաջ բաժանվի, եթե զոհվածների ընտանիքներին եք ուղարկում կամ իրենց անձնական հաշվի համարին փոխանցեք կամ անձամբ հարազատին տվեք։
Եթե դիրքապահներին եք ուղարկում տարեք հասցրեք ուղիղ դիրքեր ձեր կողմիվ ճանաչված ու վստահելի մարդկանց միջոցով։
Չեմ ուզում վիրավորած լինեմ պետական կամ զինվորական կամ կամավորական այն պաշտոնյաններին, ով անաչառ ու նվիրված աշխատում են, բայց վիճակը այնպիսին է որ կա անվստահության մթնոլորտ և չի զգացվում, որ որևէ քայլ է արվում այդ անվստահության սառույցը կոտրելու համար ։
Մեր կողքին գոյություն ունեն ու մինչև այսօր անպատիժ մնում ստահակները, ով ամեն ինչ արեց այսպիսի անվստահության մթնոլորտ առաջացնելու համար։
Շատ լավ կլինի, որ պետական կառույցները որևէ կերպ անմիջական չառնչվեն անհատ մարդկանց ու կազմակերպությունների ուղարկած գումարների հետ, այլ զբաղվեն այս իրավիճակներում բյուջեով նախատեսված ռեսուրսները չմսխելով և հասցեական օգնելով։
Տիգրան Քոչարյան