Մի փոքր ուշացումով,բայց ադրբեջանական մամուլը ևս անդրադարձավ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի Arminfo-ին տված հարցազրույցին՝Արցախը շրջապատող "բուֆերային տարածքներին"՝մեզ համար "չպետքական" հողերին,որը տիկին Նաղդալյանը պատրաստ է հետ վերադարձնել Բաքվին՝Արցախի անկախության դիմաց...Այս հարցազրույցը ադրբեջանցիները ներկայացնում են որպես ՀՀ իշխանությունների կողմից այն փաստի ընդունում,որ Երևանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները...
Կան գործիչներ,որոնք ավելի լավ կլինի միշտ լռեն...Դրանք են՝"ռսի լծի տակ" ապրել գերադասող Մհեր Սեդրակյանը,Պերմյակովին "ցմահ մահապատժի" ենթարկող Գալուստ Սահակյանը և այլն...Այս "դասարանից" է նաև Հերմինե Նաղդալյանը,որը ՌԴ վաղամեռիկ նախկին վարչապետ Վ.Չերնոմիրդինի նման ուզում է "լավն" անել,բայց նրա մոտ ստացվում է "ինչպես միշտ"՝այսինքն վատ կամ շատ ՎԱՏ...Լռակյաց դիվանագիտության և "գրուպպովոյ" սելֆիների սիրահար Հ.Նաղդալյանի մոտ միայն մի բան է շատ լավ ստացվում՝վիրավորվելը և նեղանալը...
Գագիկ Համբարյան