ժող ջան, ինչպես գիտեք, Կիպրոսում արգելանքի տակ են դրվել բանկային հաշիվները, այդ դվում՝ հայկական օլիգարխներինը։ Ոչ մի ամփոփ տվյալ այն մասին, ինչքան հայկական փող է պահվում օֆշորներում չկա, բայց... կա մի 2 թիվ, որն օգնում է թեթևակի պակտերացում կազմել։ լ Միայն 2009 թվականի դրությամբ մոտ 90 միլիոն եվրոյով փոքր Հայաստանը հանդիսացել է Կիպրոսի 18-րդ (!!!) ներդրողը։ Ու դա առանց այն գումարների, որոնք գնում են Կիպրոս հայ օլիգարխների այլ օֆշորներից։ Հակառակ ուղղությամբ՝ Կիպրոսից Հայաստան, 2008–ի սկզբից մինչև 2012 սեպտեմբեր իրականացվել է ավելի քան 55 միլիոնի ներդրում, ու չնայած վերջին տարում նկատված անկմանը, այդ կղզին շարունակաբար գտնվում է 10-15 առաջատար ներդրողների թվում։ Քանի որ կիպրոսական կապիտալով բազմահազար աշխատատեղեր այդ ընթացքում չեն ստեղծվել, պարզ է դառնում՝ դա ընդամենը նախկինում երկրից դուրս հանված գումարների ժամանակավոր վերադարձն է ինչ–ինչ այսօրեական գործարքներ կատարելու կամ հերթական ռեստորան կառուցելու համար, սակայն այդ գումարներն ընդամենը այսբերգի գագաթն են. Մնացածը՝ կից լինքով։

Կից նյութն՝ այստեղ: