Ոչ վաղ անցյալում հայտարարվել էր ՀՀ-ի և Իրանի միջև նոր բարձրավոլտի կառուցման մասին: Այսօր արդեն ՀՀ կառավարությունը իրանական «Սանիր» ընկերությանը Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով տվել է լիցենզիա:

 


Ակնկալվում է, որ վերը նշված էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի ﬕջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, ինչն էլ ﬕաժամանակ կբարձրացնի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը:
Վերը նշված ընկերությունը հարուստ փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում' Հայաստանում՝ էներգետիկ ծրագրեր իրականացնելու գործում: Նշված ընկերությությունը հանդիսացել է Իրան-Հայաստան 220 կՎ էլեկտրահաղորդման առաջին և երկրորդ գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության գլխավոր կապալառու:

 


Հարկ է նշել նաև, որ օդային գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողﬕ ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:

 

 

Մարինա Ներսեսյան