«Հերմինե Նաղդալյան, կարդա ու, եթե մինչև հիմա անտեղյակ էիր բան ու գործից՝ ականջիդ օղ արա:
էդ գաղափարիդ ծափահարող ընկերներիդ էլ հուշիր՝
ԱՐՑԱԽԻ ազատագրված տարածքների համար կյանքեր են զոհվել, նրանց արյունը անարգողը արյունով կգնա:
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյան.
«Այդ տարածքները, որոնց մասին «համոզված» խոսում է տիկին Նաղդալյանը, մեր ազգային անվտանգության բաղադրիչներն են: Նման տեսակետ եւ համոզմունք ունեցող անձը չի կարող զբաղեցնել ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Նման անձը չի կարող ղեկավարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը: Ես ամոթ եմ զգում. ամոթ՝ նման պաշտոնյաններ ունենալու համար»:
ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Արզիկ Մխիթարյան.
«Կա՛մ դա մշակված քաղաքականություն է, որը մինչև հիմա մեզ հայտնի չէ (ինչը շատ վտանգավոր է), կա՛մ էլ՝ մանկամտություն: Նա պետք է խիզախություն ունենա հայցելու մեր ժողովրդի ներողամտությունը: Անհրաժեշտ է հստակեցնել նրա կարծիքը Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, այլապես մենք իրավունք չունենք նման քաղաքական գործչին վստահել Արցախի հիմնախնդրի լուծման առաքելությունը»:
«Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյան.
«Նաղդալյանի կարծիքն ինձ չի հետաքրքրում: Նա իր կարծիքը կարող է արտահայտել միայն իր ամուսնու մոտ: Այդպես էլ հրապարակեք կարծիքս: Ո՛չ Նաղդալյանը, ո՛չ ՀՀ նախագահը չեն կարող որոշել՝ Ղարաբաղը պե՞տք է արդյոք բան տա, թե՞ ոչ»:
«Ժողովրդավարություն » խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյան
«Ես, միանշանակ, այն կարծիքին եմ, որ ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել ԼՂՀ սահմանադրությունը, իսկ այն տարածքները, որոնց մասին խոսվել է ճեպազրույցի ժամանակ, մեր հանրապետության սահմանադրորեն անբաժանելի մասն են»:
Հ.Գ. էդ հերքումը հերքում չէր, այլ ապացույց, որ դավաճան մտքերը զբոսնում են ձեր ուղեղում»:
Բելլա Լալայան