Խոսելով 1960-ականների մասին ընդհանրապես պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում գիտական և տեխնոլոգիական այդպիսի առաջընթացի շրջանում զարգանում էր և ավելի ու ավելի պահանջատեր էր դառնում արևմուտքի երկրների հասարակությունը: Դրան գումարած կար մշակութային արժեհամակարգ, որը շատ կարևոր դեր ունի քաղաքացու գիտակցության բարձրացման հարցում: Ուսանողական շարժումների երիտասարդները ապրում էին «Բիթլզի» Ջանիս Ջոփլինի, Ջիմի Հենդրիքսի և նմանատիպ այլ լեգենդների տված մշակույթի ներքո: Մի կարևոր հանգամանք եվս ընդհանրապես 1960-ականների սերունդը գիտակցական մակարդակի աճին զուգընթաց բոլոր բնագավառներում փորձում էր կատարեր նորարարություններ և ամենակարևորը կարողանում էր արևմուտքի երկրներում կոտրել հասարակական կարծրատիպերը: Օրինակ ԱՄՆ-ում, հատկապես հետպատերազմյան շրջանում, առաջացել էր ծնելիության աճ և հետպատերազմյան սերունդը կոչվում էր «Baby Boomer»:

 

 

Հատկանշական է, որ բնակչության աճի հետ մեկտեղ աճում էր 18-24 տարեկան ուսանողների թիվը, որը կազմում էր բնակչության 9%-ը: Ուսանողների թվաքանակի մեծացման հետ մեկտեղ բնականաբար ավելանում էր նրանց քանակը ուսանողական քաղաքներում: Ընդհանուր առմամբ, այդ ամենը բերում էր հասարակության ժողովրդավարացման և մթնոլորտի փոփոխության: Ուսանողները սկսում էին չընդունել իրենց մատուցվող «հին» նյութերը և կոչ էին անում դասախոսներին «վերադառնալ իրական կյանք» ու, ընդհանրապես, կողմ էին համալսարանը կարգի բերելուն: Արդեն բուն շարժումների ժամանակ կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ կա «սերունդների կոնֆլիկտ». երիտասարդ աղջիկներն ու տղաները չէին ցանկանում ընդունել այն, ինչ մատուցում էին իրենց ծնողները:

 

 

Դավիթ Ֆիդանյան