Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եմ երկու հարց ուղղել Հայաստանի իշխանություններին:
Առաջին. բարձրաստիճան զինվորականներին պաշտոնանկ անելուց բացի, նախատեսվում է արդյոք հետաքննություն' պարզելու վերջիններիս կողմից հասցված վնասները, ներառյալ այն, թե ում հրահանգով և ինչու է մերժվել ռազմա-արդյունաբերական համալիրում ծանրակշիռ փորձ և միջազգային բարձր հեղինակություն ունեցող մասնագետների կողմից ներկայացված ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳԻՐԸ:
Երկրորդ. Մինչ Մ. Բաղդասարովի հարկային պարտավորությունների ներման հարցին անդրադառնալը, երբ և ով պետք է ուսումնասիրի ու պատասխանատվության ենթարկի ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ "ԱՐՄԱՎԻԱ" ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԿԱՑՄԱՆ ԵՎ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՎՆԱՍԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ»: