Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Սեյրան Օհանյանին:
Այսօր՝ Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , շատ հանգիստ տոնով հայտարարել է ՝ Մի թիզ անգամ հող զիջելու մասին խոսք լինել չի կարող, հայտարարությունը իհարկե վերաբերվում է Արցախյան ազատագրված հողերին : Այս մեկ նախադասությունը ավիրել է ադրբեջանական ՊՆ-ն ու մի քանի ժամ անց նրանք վայնասուն - պատասխան են հղել Սեյրան Օհանյանին:
Մինչ այժմ ադրբեջանի ղեկավարությունը , մի շարք խուճապ տարածող հայկական լրատվականների ու կիսաակտիվիստական դեմքերի օգնությամբ, Ադրբեջանում տարածել էր այն լուրը , թե հայերը շուտով հանձնելու են որոշ տարածքներ: Նոր - նոր էին սկսել ժողովրդին այդ ամենը համոզել , երբ ՀՀ Պաշտպանույան նախարարը պաշտոնապես հերքեց այդ ամենը: Իհարկե սարսափելի հարված էր դա ադրբեջանական կառույցների համար, քանի որ ստի վրա հիմնված ցանկացած բան վերջի վերջո քանդվում է, բայց նրանք հույս ունեին մի փոքր էլ երկարացնել այդ հեքիաթը:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրույան մեխը այն է ,որ նրանք պատրաստ են այդ հողերի վրա թափել հայ զինվորների արյունը: Սրանք դեռ չեն հասկացել , որ հայ ժողովրդին թափված արյունով չեն կարող վախեցնել , որ հայ զինվորին , որը կանգնած է խրամատի մեջ, որը միանգամից 5 տանկ է ոչնչացնում , որը 30 մետրի վրա ուղղաթիռ է խոցում , որը մինչև վերջին շունչը կռվում է ահաբեկչական խմբավորումների դեմ , չի վախենում դիրք կանգնելուց , առավել ևս ադրբեջանական խմբերի հետ / այո խմբերի , քանի որ բանակ , կամ զինվորներ կոչելը դրանց համար մի քիչ շատ կլինի / մարտի մեջ մտնելուց չի վախենում:
Աշոտ Ասատրյան