Միակ փոխզիջումը, որ ես կարող եմ պատկերացնել, մինչև Մինգեչաուր չգնալն է, եթե Իլհամը կրկնի ապրիլի սկզբի ավանտյուրան: Բայց դա, անկեղծ ասած, այնքան էլ խելքի մոտ չի, որովհետև մեր չգնալուց ոգևորված' ինքը կշարունակի հրադադարի խախտումները, ինչին զոհ են գնում սահմանը պահող տղաները: Բազմիցս եմ ասել' պատմությունը ցույց տվեց, որ 80 տարի առաջ ինչքան եվրոպական ղեկավարները զիջեցին Հիտլերին, այնքան բացեցին նրա «ախորժակը». դա մարդկային հոգեբանություն է, որ փոխվելու նշաններ ցույց չի տալիս:

 


Վախթանգ Սիրադեղյան