Սահման պահելը ամեն մարդու բան չի:
Ոստիկանը լավ չի աշխատում , ուղարկեք սահմանը թող պահի: Բժիշկը վիրահատությունը լավ չարեց, ուղարկեք սահմանը թող պահի: Վաճառողը ժամկետ անցած երշիկ ծախեց, ուղարկեք սահման:
Ժողովուրդ սահման պահել , թշնամու դեմ կռվել էտ հանաք բան չի, ամեն մեկին մի շտապեք սահման ուղարկելու: Ոստիկանը , եթե լավ միտինգա ցրում, էտ չի նշանակում կարա սահմանին դուխով կանգնի: Իսկ մեզ փախնող սահմանապահներ պետք չեն: Վերջ տվեք ինչքան վատ մարդ կա սահման ուղարկելու էտ գաղափարը: Ավելի լավա թող ամեն մեկը իր գործը ճիշտ անի , ամեն մեկս մեր գործով ենք սահման պահում: Սպան՝ սահմանին կանգնելով, ոստիկանը՝ օրենք ու քաղաքացի հարգելով, բժիշկը՝ ճիշտ բուժում նշանակելով, վաճառողը՝ ժամկետն անցած երշիկը տարբերելով:
Իսկ ովքեր փորձում են իրանց պարտքի կատարումը ձևափոխել օգուտ իրանց, ոչ թե սահման պետքա գնան, այլ աշխատանքից ազատվեն, անկապ պաշտոնից, ուսադիրների աստղերի մեծությունից, ստետոսկոպի երկարությունից ու նույնիսկ երշիկ կտրելու դանակի հաստությունից:
Աշոտ Ասատրյան