Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցի ժամանակ` «Զվարթնոց» օդանավակայանում գտնվելիս լուսանկարել է Արարատ լեռը:

 

 


Արարատը  պատկերող  Լավրովի լուսանկարը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության բաժնի տնօրեն Մարիա Զախարովան:

 

 

 

«Արարատն այսօր ուղղակի գերում էր իր գեղեցկությամբ. Լավրովը չդիմացավ ու լուսանկարեց»,- գրառել է Զախարովան։