Այն, որ որոշակի մտահոգություններ կային հասարակության շրջանում, բնական և տրամաբանական է: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՌԴ -ն հստակ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չձեռնարկի Հայաստանի նկատմամբ:

 

Չի բացառվում' լուռ համաձայնություն էր տվել: Այսինքն'ռազմավարական դաշնակցից հասարակության սպասելիքները շատ ավելի մեծ էին: Նման ցույցերով, կարծում եմ, հասարակությունը կարևոր մի ուղերձ հասցրեց թե՛ պաշտոնական Մոսկվային և թե՛այս հակամարտությամբ զբաղվող բոլոր պետություններին առ այն, որ հասարակությունը դեմ է տարածքների զիջման ճանապարհով խնդրի լուծմանը:

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան