Լավրով-Նալբանդյան մոտ կես ժամանոց ասուլիսում ավելի շատ խոսվեց թեմաների մասին, որոնք ամենաքիչն են հետաքրքրում որևէ մեկին: Օրինակ Սիրիայի, Բաքվում ՄԱԿ-ի չգիտես ինչ ֆորումի, Հայաստանի ԱԳՆ-ի պարապության մասին հարցերը մի՞թե ընդհանրապես իմաստ ունեին, երբ կան շատ ավելի կարևոր խնդիրներ:

 


Նախ առաջնայինը նույնիսկ Արցախի հարցը չէր, այլ հայ-ռուսական հարաբերությունների հարցն էր, որոնք եթե ոչ պաշտոնական, ապա հասարակական ընկալումների մակարդակում շատ լուրջ նահանջ են ապրել ընդամենը մի քանի օրում: Անտեսել այդ փաստը և չտալ գնահատական, կարող է ավելի խորացնել այդ նահանջը:

 


Եվ իհարկե կարևորը Արցախի հարցն էր, որի վերաբերյալ չասվեց գրեթե ոչինչ: Դրանից էլ կարելի է ենթադրել, որ ոչինչ չի փոխվել դիվանագիտական մակարդակում: Այսինքն' Լավրովն եկել էր' ասելու, որ ոչ Երևանը, ոչ Բաքուն Մոսկվայի հետ թող հույս չկապեն: Ոնց կար վիճակը վերջին 20 տարվա ընթացքում, այդպես էլ մնալու է:

 

Տիգրան Աբրահամյան