Տաթև Աբրահամյանը կանանց շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում շարունակում է չեմպիոնական մրցավազքը
Մեկօրյա հանգստից հետո Սենթ Լուիս քաղաքում զուգահեռաբար ընթացող կականց և տղմարդկանց շախմատի 2016թ ԱՄՆ-ի առաջանության մասնկից 12-ական շախմատիստ –շախմատիստուհիները վերսկսեցին պայքարը ստուաատեսի մրցանակաների համար:

 


Կանանց մրցաշարում չեմպիոնական մրցավազքին լրջորեն է ներգավվել նախկին երևանցի , 28-ամյա գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն, ով մինչ այս արդեն հասցրել է 3-ական անգամ կանանց ԱՄՆ-ի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր դառնալ:
6-րդ տուրում հայ շախմատիստուհին սպիտակներով պարտության մատնեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին:Սա ստուգատեսում Տաթևի տոնած արդեն 3-րդ հաղթանակն էր:
Մրցաշարային աղյուսակում այժմ եռիշխանությունն է: Վաստակած 4,5-ական միավորով 1-3-րդ տեղն են կիսում ու չեմպիոնուհու կոչմանն են հավակնում Աբրահամյանը, Նազի Պայկիձեն ու ԱՄՆ-ի 7-ակի չեմպիոնուհի Իրինա Կրուշը:

 


Ցավոք տղամարդկանց առաջնությունում շարունակում է շատ համեստ արդյունքներ ցուցադրել նախկին երևանցի ,տղամարդկանց 2014թԱՄՆ-ի փոխչեմպոին ,32-ամյա գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:Նրան ընթացիկ առաջնությունում դեռ հաղթանակ տոնել չի հաջողվել:Նա առայժմ 3պարտությունն է կրել ,ու 3 պարտիայում էլ միավորը կիսել է մրցակինների հետ :
Վարուժանը 6-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանի հետ:Այստեղ միանձնյա առաջատարը իր ակտիվում 5 միավոր գրանցած Ֆաբիանո Կարուանան է: Վեսլի Սոն 4,5 միավորով զբաղեցնում է 2-րդ, իսկ Ռոյ Ռոբսոնը ՝4 միավորով ՝3-րդ հորիզոնականը:
Հակոբյանը վաստակած 1,5 միավորով 16-ամյա միջազգային վարպետ Ակշատ Չանդրայի հետ եզրափակում է մրցաշային աղյուսակն ու բաժանում է 11-12-րդ տեղերը:
7-8րդ տուրում Տաթև Աբրահամյանը սևերով կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ, 24-ամյա Ալիսա Մելյոխինայի, իսկ Վարուժան Հակոբյանն էլ ՝ աշխարհի ներկայիս ամենուժեղագույն շախմատիստենրից մեկի ,ՖԻԴԵ- ի դասակարգման աղյուսկում այսօր 6–րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱՄՆ-ի գործող չեմպիոն, այդ տիտղոսին արդեն 4 անգամ արժանացած 28-ամյա գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ:
Տղամարդկանց առաջնության մրցանակային հիմնադրամը 194 հազար դոլար է,որից 50 հազարը բաժին կհասնի չեմպիոնին:
Կանանց 2016թ ԱՄՆ-ի առաջնության մրցանակային հիմնադրամը 100հազար դոլար է, որից 25հազարը բաժին կհասնի չեմպիոնուհուն:

 

Արամ Ուգուջյան