Կարծում եմ, որ ԼՂՀ հարցով բանակցությունների Կազանի ձևաչափին վերադարձը պետք է պայմանավորել Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների, այդ թվում՝ ապրիլյան մարտերի, հետևանքով հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների կյանքի և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմամբ: Այդ առումով հատկապես պետք է շետվի ապրիլյան մարտերի պահը, քանի որ այն չավարտվեց թշնամու հաղթանակով, իսկ ձախողված պատերազմի նախաձեռնությունը ավելի է խստացնում նախաձեռնողի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցը: Կարծում եմ, որ միայն այդ պայմանը բավարարելու դեպքում պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջը:

 


Վախթանգ Սիրադեղյան