Ռուս-հայկական հարաբերությունների հարցում պետք է տարբերակել երկու հանգամանքներ։
Հայաստանը, գտնվելով ռուսական հետաքրքրությունների ոլորտում, նրա կողմից դիտարկվում է երկու ասպեկտով։ Հայաստանը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լույսի ներքո և Հայաստանը Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների լույսի ներքո։Ռուսաստանը Հայաստանին պաշտպան է կանգնում երբ հարցը գալիս է նրա վերաբերմունքին Թուրքիայի հանդեպ։ Այս դեպքում Ռուսաստանը առավել հակված է Հայաստանին պաշտպանելու որպես իր հետնաբակի մի հատվածի։ Պաշտպանել Թուրքիայի նկրտումներից և թույլ չտալ որ Թուրքիան քիթը մտցնի իր ենթակայության տարածքները կամ իր ազդեցության գոտին։ Սա Ռուսաստանի մեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մի տեսակն է։

 


Իսկ երբ հարցը գալիս է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների դեպքին ապա այս դեպքում Ռուսաստնը երկուսի վրա էլ նայում է որպես իր հետնաբակի երկու համազոր հատվածներին։ Երկուսն էլ իր ազդեցության գոտում գտնվող երկրներ են և նա համարում է որ երկուսին էլ պիտի նայի հավասար աչքով՝ առանց առավելություն տալու մեկին կամ մյուսին։ Տերունական մոտեցում է։ Տերը իր սեփականության աջ հատվածին չի կարող լավ աչքով նայել իսկ ձախ հատվածին՝ վատ աչքով։ երբեմն երբեմն, երբ հատվածներևից մեկը տիրոջը ինչ որ հարցով բարկացնում է ապա տերը մի թաթալոշ է հասցնում ու ասում է տեղդ վեր ընկի, զահլես չտանես, ես հակառակորդիս հետ Սիրիայում նարդի եմ խաղում ու ձեր գզվռտոցով զբաղվելու ժամանակը չունեմ։ Հեսա հենց նարդու այս մի թայլան ավարտեմ, երկուսիդ հախից էլ գալու եմ, շատ եք երես առել։ Սա էլ Ռուսաստնի մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի երկրորդ տեսակն է։

 


Վրաստանը իր որոշ տարածքների զոհողության գնով տիրոջից ազատվեց։ Մարդը հասկացավ որ տիրոջից առանց փրկագնի աշխարհի երեսին ոչ մի ճորտ չի ազատվել ու վճարեց իր փրկագինը։ Ասեց առ, ախպեր ջան, բարով ծախսես, ինձ էլ հաջողություն, գնամ գլխիս ճարը ինքս տեսնեմ։ Մենք էլ կարող էինք նույնը անել եթե Թուրքիայի գործոնը չլիներ։ Թուրքիայից վախեցանք ու չարեցինք, համ էլ մեր վճարելիքը Արցախը պիտի լիներ ու ոչ մի բարոյական արդարացում չկար որ մեր մարմնի մի հատվածը որպես փրկագին վճարեինք մյուս հատվածը ազատագրելու համար։

 

Համլետ Աբրահամյան