Փաստորեն շուրջ 100 հայ ազնվագույն պատանիների՝ ՀՀ իշխանությունների հետ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ սպանությունը (ադրբեջանցիների հարձակման մասին տեղեկության առկայության պայմաններում մեր զինվորներն սպահովված էին «անհրաժեշտ զենքով»՝ բահերով) միայն նրա համար էր, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐ ԶՈՐՔԸ ՄՏՑՆԻ ՂԱՐԱԲԱՂ («Ադրբեջանի բաժինը» տա Ադրբեջանին, մնացածն իրեն պահի՝ զորքով հայտնվելով Իրանի սահմանին ու ռուս-թուրքական պարկի մեջ մտցնել-խեղդելով Հայաստանը ու կտրելով նաև Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա)։

 


Ու պուտինի այս «հանճարեղ» պլանով նախատեսվում էր դա այնպես անել ու ներկայացնել, որ ռուսական արտադրության նորագույն հարձակողական զենքով Ադրբեջանի բլից-կրիգը կազմակերպելուց հետո Հայաստանի բանակի զոհերի թիվը ոչ թե հարյուր, այլ անհամեմատ շատ՝ հազարներ լինի (ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵԼ) ու տարածքներ գրավել, որ հայերն ու Հայաստանը կապիտուլյանտական պանիկայում իրենք խնդրեն ռուսներին զորք մտցնել Ղարաբաղ ու հերթական անգամ այդ ամենը ներկայացվեր «թուրքական յաթաղանի վերջնական բնաջնջումից Հայաստանի ու հայության հերթական փրկություն» ռուսների կողմից։

 


Բայց քանի որ Հայաստանի զինվորների անպատկերացնելի անձնուրացության արդյունքում պուտինի այդ «հանճարեղ գլխավոր պլանը» ձախողվեց ու պատերազմական բլից-կրիգը հայկական նոր ջարդերի ու տարածքային ռեալ կորուստների չհանգեցրեց, այժմ խնդիրը կլուծվի այլ եղանակով՝ սեռոժ սարգսյանի պետական դավաճանության հերթական ակտով։ սեռոժի համար սա առաջին անգամը չէ ու այս տարբերակը միշտ անվրեպ է գործում...

 


եթե, իհարկե հայերն այս անգամ էլ սեռոժ սարգսյանին թույլ տան պետական դավաճանության ակտով Հայաստանը հերթական անգամ դնել Ռուսաստանի զոհասեղանին...
Հ.Գ. նկատեցիք՝ տեքստիս մեջ Ադրբեջանի մասին գրեթե ոչինչ չկար։ Կարծում եմ այ հենց այդքան էլ եղել է Ադրբեջանի իրական մասնակցությունը պուտինական այս «հանճարեղ ծրագրում»...

 

 

Նաիրի Բադալյան