Ռուս հայտնի դերասան և ռեժիսոր Սերգեյ Բոդրովին հաճախ անվանում են 90-ականների ֆիլմերի հերոս: Նա մտադիր չէր դերասան դառնալ, բայց հայրը որդուն առաջարկել է իր «Կովկասի գերին» ֆիլմում գլխավոր դեր խաղալ: Եվ Սերյոժան հիացրել է բոլորին իր բնական և անբռնազբոս խաղով:

 

 

Նա ընդամենը 9 դերասանական աշխատանք է ունեցել: Նրան առավել մեծ ճանաչում են բերել Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» եւ «Եղբայր-2» («Брат» և «Брат-2») ֆիլմերը: 

 

Տարիներ անց՝ Սերգեյ Բոդրովի երկրպագուներից մեկը, «Брат» ֆիլմի հերթական դիտումից հետո, որոշում է զբոսնել ֆիլմի նկարահանման վայրերով: Զբոսանքը վերածվել է հետաքրքիր համեմատական ֆոտոշարքի: Ստորև Ձեզ ենք ներկայացնում լուսանկարները: