Քառօրյա պատերազմի արդյունքում առաջ եկան մի շարք հարցեր, որոնք պետք է ստանան իրենց լուծումը: Մասնավորապես. խոսքը վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությանը: Իհարկե այս օրերին հանրությունը իր հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել թե՛ զինծառայողներին, և թե՛ զոհված տղաների ընտանիքներին, սակայն այս պարագայում օրակարգային է մշտական ֆինանսական աջակցությունը:
Այդ նպատակով հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից տրամադրվում է երեք տեսակի գումարային աջակցություն՝ միանվագ գումար, կենսաթոշակ և պարգևավճարներ:
Տեսնենք, թե ինչ աջակցության մասին է գնում խոսքը: Միանվագ գումարը հատուկ առաջադրանք կատարած զինծառայողի ընտանիքի համար կազմում է 2 մլն դրամ: Եթե եղել է միայն ծառայողական պարտականություն, ապա 1 մլն դրամ է: Վերը նշվածից զատ տրամադրվում է 700 հազար դրամ՝ հուղարկավորության ծախսերի և 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման համար:
Աջակցությունը լինելու է նաև կենսաթոշակի տեսքով: Մասնավորապես, զոհված զինծառայողի ընտանիքի անդամները հնարավորություն կունենան օգտվելու անվճար բուժսպասարկման իրավունքից, իսկ զոհվածների երեխաները՝ մրցույթից դուրս ուսուցում պետական բուհերում:
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա յուրաքանչյուր երեխային վճարվելու է 16, իսկ նրա ընտանիքի անդամին
13 հազար դրամ: Բացի դրանից, եթե երեխան անչափահաս է, ապա մինչև 18 տարին լրանալը իրեն տրվելու է 20 հազար դրամ:
Արմեն Վարդանյան