Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայ Ազգը և Հայոց Պետությունը, գտնվելով թշնամական շրջապատի մեջ, իր գոյությունը և հետագա զարգացումը կարող են ապահովել միայն որպես ռազմականացված (միլիտարիստական) մի ամբողջություն, որտեղ բոլորը պարտավոր են անցնել զինվորական ծառայություն և մարտական պատրաստություն, որպեսզի ճգնաժամային իրավիճակում կարողանան կռվել Հայրենիքի համար։

 

Ազգ-Բանակի այս գաղափարը հաջողությամբ կիրառել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Շվեյցարիան, Իսրայելը և Սինգապուրը, որոնք մի շարք հատկանիշներով ակնհայտ նմանություն ունեն Հայաստանի հետ։ Միաժամանակ հասկանալի է, որ Հայաստանի հզորացման համար ռազմականացված համակարգի առկայությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Վերոնշյալ պետություններն մարտունակ զինված ուժերին զուգակցում են ուժեղ կառավարման համակարգը և հզոր տնտեսությունը, որոնք ապահովում եմ նրա ամբողջական զարգացումը։

 

Լևոն Ստեփանյան