Փաստորեն ստացվում է այնպես, որ մինչև մեր գլխին մի բան չեն սարքում մենք չենք արթնանում: Պետք է անպայման մի փորձանք բերեն, որ մենք թեկուզ մի քանի օրով «պայքարի» ելնենք: Ընդ որում պայքարի ուժգնությունը կախված է փորձանքի մեծությունից:

 


Իսկ փորձանքից փորձանք ընկած հատվածներում ազգովի նստած ենք բողոքի ու անեծքի գրքի վրա ու կպա՜ծ նրա էջերն ենք լրացնում: Կարծես վերածվել ենք անկարող անկյալի, որին տեղից շարժում են միայն բնական և արհեստական աղետները:

 


Դէ ինչ, նստենք և սպսենք հաջորդ աղետին, տեսնենք թուրքը, ռուսը, սեռժիկը կամ բնությունը ի՞նչ կբերեն մեր գլխին, որ լեղապատառ վազենք փողոց ու գոռանք՝ Մ Ի Ա Ց ՈՒ Մ...

 

 

Արմեն Զատիկյան