
Սիրելի ընկերներ, ծանոթներ և պարզապես անծանոթներ: Նոր կարդացի այն փոքրիկ աղմուկի մասին, որը բարձրացել էր իմ գործընկերոջ' Ֆելիքս Խաչատրյանի անվան շուրջ' կապված նրա “հանածո” բառի հետ, որը “հարկավոր է ուղարկել Լեննական”:
Սիրելիներս. մի քիչ ապշած եմ, մի քիչ զարմացած, մի քիչ էլ վրդովված: Ես ընդունում են ցանկացած կարծիք, ընդունում եմ ցանկացած դիրքորոշում, բայց չեմ հասկանում, ինչպես կարելի է նման իրավիճակում պիտակ կպցնել:
Ակամա հիշեցի, 1996 թվականը, երբ հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում եր “220 վոլտ” հաղորդումը (որի պատրաստմանը մասնակցում էի նաև ես): Հաղոդումներից մեկի ընթացքում հումորով պատմվեց “պահածո” բառի սկզբնաղբյուրի մասին: Կից ներկայացնում եմ այդ հատվածը տեքստի տեսքով'”Շատ վաղուց Լենինականում, երբ մայրը պատրաստում էր պահածո, իսկ որդին բարձրանում էր աթոռի վրա, որպեսզի բանկան դնի պահարանի մեջ, մայրը տալիս է բանկան և ասում' պահա ծո~: Եվ պահում էր «ծոն», և դնում բարձր դարակների մեջ: Այստեղից և առաջացավ պահածո բառը”:
Նորից եմ կրկնում. սա եղել է 1996 թվականին և ոչ ոք անգամ չի մտածել, որ այս քայլով մարդ կարող է վիրավորել գյումրեցիներին:
Հիմա անցնեմ Ֆելիքս Խաչատրյանին: Երկար տարիներ ճանաչելով այս մարդուն, համոզված եմ, որ նրա մտքով անգամ չէր էլ անցնի վիրավորել գյումրեցիներին և այստես նույնպես ԻՄՄՄԱՍՏԸ “ԾՈՆ” -Է:
Սիրելի իմ գյումրեցիներ: Գյումրին միշտ համարվել է և համարվում է համար մեկ քաղաքը հումորի ասպարեզում և ես, մասամբ գյումրեցի լինելով, ունենալով գյումրեցի հումորի մեծ վարպետ ընկերներ, համոզված եմ, որ իրականում գյումրեցիները այս ամենին կմոտենան հումորով: