Օրվա ցիտատը' Հրանուշ Խառատյանից. «ԵՏՄ մտնելու հենց առաջին օրվանից Հայաստանի ակտիվ վերլուծող հանրությունը շատ ինտենսիվ քննարկել է դրա հեռանկարները։ Իրականացել է բացասական կանխատեսումների հիմնական մասը։ Մենք խրվեցինք մի ճահիճ, որտեղ մեզ բոլորը դեմ են՝ Բելառուսը, Ղազախստանը տարբեր քաղաքակրթական, ռազմավարական և տնտեսական ծրագրեր ունեն, որտեղ մեր գործընկերներից Ղազախստանը դաշնակցային հարաբերությունների մեջ է իսլամական՝ մի դեպքում թյուրքական, մյուս դեպքում աշխարհի այն ներկայացուցիչների հետ, որոնց հետ Հայաստանը բազմաթիվ չլուծված հարցեր ունի:

 

Սրանք միանգամայն կանխատեսելի էին, ավելին՝ սրանք ընթացքի մեջ էին, երբ Ռուսաստանը փաստացի Հայաստանին հարկադրեց անդամակցել ԵՏՄ-ին, մի կառույց, որի անդամները բացահայտ դիմադրում էին Հայաստանի ընկերակցությանը»: («Լրագիր» լրատվական կայք):

 

Ռուբեն Շուխյան