Հարգելի գործընկերներ' Arkadi Grigoryan, Arkadi Tonoyan, Suren Sarumyan, Suren Martikyan, Artur Umrshatyan, Artur Zakharov և այլ ընկերներ, մեր հայրենակիցներից շատերը իրականում սրտացավությունից են հարցեր բարձրացնում, որոնք ցանցում տարածվում են դառնալով մեղադրանքներ և այլն: Դրանք անտեղյակությունից են իհարկե, սակայն առանց նեղանալու խնդրում եմ բացատրեք մարդկանց, թող իմանան.
1. Թե ինչու անգամ իմանալով հակառակորդի հարձակման մասին, առաջին խրամատում չի կարելի միանգամից 50 հոգի նստեցնե:
2. Թե ինչու մեկ զինվորին հաշվարկով 10 պահեստատուփից ավելի փամփուշտ և 6 նռնակից ավելի չի կարող լինել:
3. Թե ինչու դժվար է ակտիվ հրետակոծության դեպքում արագ օգնության հասնել:
4. Թե ինչու տոչկայով, իսկանդերով և այլն չի կարելի հակառակորդի գումարտակին կամ գնդին հարվածել և այլն:
Քննադատությունները նորմալ են, բայց այս հարթակներում օգնեք մարդիկ լուսավորվեն, որ այս ամնեը չվերածվի անիմաստ մեղադրանքների ու անվստահության: Ես ու բանակը ոչինչ չենք արել, որ մարդիկ մեզ չվստահեն: