Անձամբ միայն ես մոտ երկու տասնյակ ռուսաստանաբնակ հայ գիտեմ, որ Արցախ են գնացել կամ գումար, սննդամթերք, շոր, ռազմական պարագաներ են (անօդաչու սարք, հեռադիտակ, տեպլովիզոր և այլն) ուղարկել: Եվ ոչ միայն ռուսաստանաբնակ:

 


Իզուր է նեղվում և բողոքում իրենցից հարգարժան գեներալ Աղաբեկյանը: Ուղղակի մարդիկ այս անգամ գերադասում են, ոչ թե ֆոնդին փոխանցել գումարը այլ նպատակային հասցեատիրոջն են հասցնում օգնությունը:
Ճիշտ է թե սխալ այս երևույթը, դա արդեն այլ քննարկման հարց է: Կարևորը, որ ապագայում այս անվստահության անջրպետը կոտրվի: Բայց դրա համար բավականին մեծ աշխատանք պետք է կատարվի, այլ ոչ թե փախադարձ մեղադրանքներով սահմանափակվի:

 

Տիգրան Քոչարյան