Հայտնի բան է, որ ծառը կանգուն է մնում ի շնորհիվ իր արմատներին։ Կտրիր արմատները և դարավոր կաղնին կտապալվի հենց առաջին թեթև փոթորիկից։
Մեր արմատները մեր գյուղերն են։ Մեր հարատևման պոտեցիալը մեր գյուղաբնակ հայրենակիցներն են ովքեր թարմ աշխատուժ են մատակարարել քաղաքներին, զինվոր ու պոետներ ինչպես նաև գեներալներ ու մարշալներ են տվել մեր ազգին։ Մեր գյուղը այն պարարտ ու անապակ միջավայրն է եղել դարեր շարունակ որ սնել ու զորացրել է մեր ազգին։

 


Այսօր մեր ինշխանավորներն ու մեծահարուստները մոռացել են գյուղն էլ գյուղացուն էլ հետը։ Երբեմնի ծաղկուն ու բարգավաճող սովետական գյուղերի տեղակ այսօր ունենք հոգևվարքի մեջ գտնվող, խարխուլ ու լքված բազում բնակավայրեր որոնց հատ ու կենտ բնակիչներին ժամանակին Սեռժիկը հավելյալ համբերության կոչ էր ուղղում։ Համբերել մինչև ե՞րբ։ Իհարկե մինչև տղերքը հեթական միլիարդը գջլեն։

 

 


Այսօր կարդացի որ Գառնիում Ազատ գետն են ուզում ժողովրդից վերցնեն ու դնեն պողպատյա խողովակների մեջ և գէս դարձնեն այդ միլիարդները բազմացնելու համար։ Թքած ունեն որ գյուղացու կովն ու ոչխարը զրկվում են խմելու ջրից, թքած ունեն որ գետակի հունի երկայնքով ապրող վայրի կենդանիներն ու թռչունները զրկվում են խմելու ջրից։ Թքած ունեն որ գետեզերքի բուսականությունն ու ծառերը զրկվում են կենարար ջրից։
Թքած ունեն որ իրենց ագահության պատճառով ազգը կորցնում է ապրուստի վերջին միջոցները։ Թքած ունեն ազգի վրա։

 

Համլետ Աբրահամյան