Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

 

«Հիմա որ ասեմ, կասեք էլի ասեց. էդ որ պահանջում եք Նալբանդյանի հրաժարականին դեմ չեմ, բայց մի փոքր այլ տեսանկյունից փորձենք նայել իրերի դրությանը: Արդյոք չեք մտածում, որ էդ մարդը նորմալ կադր չունի, ում շնորհիվ կկարողանար պատշաճ ձևով արտաքին քաղաքականություն իրականացներ, իսկ եղած կադրերին էլ Վարդան Օսկանյանի թեթև ձեռքով 2008 թվականին օրենքի խախտմամբ ազատվեցին աշխատանքից /թվով 11 բարձրաստիճան դիվանագետ ովքեր ամենաքիչը տասնամյա դիվանագիտական ստաժ ունեին/ որոնց «հանցանքը» կայանում էր նրանում, որ կոչ էին արել արյունահեղությունից խուսափելու համար իշխանությանն ու ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ...

 

 

Իհարկե իրավացի եք, որ Նալբանդյանը իր պաշտոնավարման ընթաքում կարող էր նոր կադրեր պատրաստել, սակայն հայ դիվանագիտական կորպուսին Օսկանյանի հասցված վնասը այնքան մեծ է, որ Նալբանդյանի պես ոչ համարձակ նախարարը չի կարող վերականգնել ԱԳՆ ինքնուրույն գործելաոճն ու ազատ մտածող մարդկանց ընդգրկել համակարգում...»: